Լեզվի դասընթացներ

Լեզվի դասընթաց
Ցանկանո՞ւմ եք սովորել չինարեն, ծանոթանալ Չինաստանի հարուստ մշակույթին, ստանալ միջազգային կրթական փորձ և հետագայում շարունակել ուսումը Չինաստանի առաջատար համալսարաններում։ Այդ դեպքում մեր չինարենի լեզվի դասընթացները հենց ձեզ համար են։
Դասընթացներն անցկացվում են Տյանցզինի առևտրի համալսարանում և նախատեսված են սկսնակ մակարդակ ունեցող օտարերկրյա ուսանողների համար։ Ուսուցումը համատեղում է լեզվական պատրաստվածությունը, մշակութային ճանաչողությունը և գործնական հմտությունների զարգացումը։
Ինչո՞ւ ընտրել մեզ
Asia Consult ընկերության աջակցությամբ բազմաթիվ ուսանողներ արդեն իսկ սկսել են իրենց կրթական ուղին Չինաստանում։ Մենք առաջարկում ենք․
-
Ուսանողական վիզայի ստացման ամբողջական աջակցություն։
-
Չինարենի լեզվի դասընթացներ Չինաստանի հեղինակավոր համալսարանում։
-
Մշակութային և գործնական ծրագրեր՝ չինական միջավայրում արագ ինտեգրվելու համար։
-
HSK միջազգային քննությանը պատրաստվելու հնարավորություն։
-
Լեզվի դասընթացների ավարտից հետո բուհ ընդունվելու աջակցություն։
Դասընթացի ընթացքում ուսանողները սովորում են չինարենի հիմունքները, զարգացնում հաղորդակցական հմտությունները, մասնակցում մշակութային սեմինարների, ծանոթանում չինական գեղագրությանը, ազգային ավանդույթներին և երկրի պատմամշակութային առանձնահատկություններին։
HSK 4 մակարդակ ձեռք բերելուց հետո ուսանողները կարող են դիմել Չինաստանի տարբեր համալսարաններ՝ բակալավրիատի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ծրագրերով։
Asia Consult ընկերությունը կազմակերպում է ամբողջ գործընթացը՝ սկսած փաստաթղթերի նախապատրաստումից մինչև Չինաստան ժամանումը և համալսարանում գրանցումը։ Մեր գործընկերները տեղում կաջակցեն ուսանողներին կեցության, բանկային քարտերի, հեռախոսային քարտերի և անհրաժեշտ այլ հարցերի լուծման գործում։
Ներառված ծառայություններ
-
Չինարենի լեզվի դասընթացներ (20-22 շաբաթ)։
-
Համալսարան ընդունվելու և վիզայի համար փաստաթղթերի պատրաստման աջակցություն։
-
Համալսարանի հանրակացարանում տեղավորման կազմակերպում։
-
Օդանավակայանում դիմավորում և ուղեկցում։
-
Օգնություն բանկային քարտերի և հեռախոսային ծառայությունների ձևակերպման հարցում։
-
Խորհրդատվական ծառայություններ ուսման ամբողջ ընթացքում։
-
Աջակցություն HSK քննությանը նախապատրաստվելու և հանձնելու գործընթացում։
-
Լեզվի դասընթացներն ավարտելուց հետո աջակցություն Չինաստանի համալսարաններ ընդունվելու հարցում։
Թողեք մեզ Ձեր տվյալները և մենք կկապնվենք Ձեզ հետ։
Sent successfully
Captcha-ի ստուգումը ձախողվեց
Something went wrong