Տյանցզինի համալսարան

Համալսարանի մասին
Տյանցզինի համալսարանը (TJU) Չինաստանի ամենահեղինակավոր և հնագույն համալսարաններից մեկն է, որը հիմնադրվել է 1895 թվականին։ Այն համարվում է Չինաստանի առաջին ժամանակակից բարձրագույն ուսումնական հաստատությունը և այսօր հանդիսանում է երկրի առաջատար հետազոտական համալսարաններից մեկը։
Համալսարանը ներառված է Չինաստանի ամենահեղինակավոր կրթական նախաձեռնություններում՝ Project 985, Project 211 և Double First-Class Construction Initiative ծրագրերում, որոնք միավորում են երկրի լավագույն բուհերը։
Այն միջազգային ճանաչում ունեցող համալսարան է, որն ուսանողներին առաջարկում է բարձրորակ կրթություն, ժամանակակից լաբորատորիաներ և լայն գիտահետազոտական հնարավորություններ։
Տյանցզինի համալսարանի առավելությունները`
-
Չինաստանի առաջին ժամանակակից համալսարանը՝ ավելի քան 130 տարվա պատմությամբ
-
Project 985, Project 211 և Double First-Class կարգավիճակ
-
Աշխարհահռչակ կրթական ծրագրեր ինժեներական և տեխնոլոգիական ոլորտներում
-
Ուսուցում ինչպես չինարեն, այնպես էլ անգլերեն լեզուներով
-
Ժամանակակից լաբորատորիաներ և գիտահետազոտական կենտրոններ
-
Միջազգային ուսանողական միջավայր
-
Բարձր պահանջարկ ունեցող մասնագիտություններ և կարիերայի լայն հնարավորություններ
-
Միջազգային ճանաչում ունեցող դիպլոմ
Ընդունելության տեղեկություններ
Քաղաքացիություն
-
Դիմորդը պետք է լինի Չինաստանի քաղաքացի չհանդիսացող անձ
Տարիքային սահմանափակումներ
-
Բակալավրիատ՝ մինչև 25 տարեկան
-
Մագիստրատուրա՝ մինչև 35 տարեկան
-
Ասպիրանտուրա՝ մինչև 40 տարեկան
Լեզվական պահանջներ (Չինարենով ծրագրեր)
-
HSK 5՝ նվազագույնը 180 միավոր
Լեզվական պահանջներ (Անգլերենով ծրագրեր)
-
IELTS՝ նվազագույնը 6.0 կամ TOEFL iBT՝ նվազագույնը 80 միավոր
Լեզվական պահանջներ (MBA ծրագրի համար)
-
IELTS՝ նվազագույնը 6.5
Լրացուցիչ տեղեկությունների, կրթաթոշակների, ուսման վարձերի, մասնագիտությունների ամբողջական ցանկի և ընդունելության պայմանների վերաբերյալ դիմե՛ք Asia Consult-ին։
Կրթական ծրագրեր
Տրամադրվող կրթական աստիճանները
Բակալավրիատ (Undergraduate) - 4 տարի (Ճարտարապետություն՝ 5 տարի)
Մագիստրատուրա (Master's Degree) - 2.5-3 տարի
Ասպիրանտուրա (Doctoral Degree / PhD) - 3-4 տարի
Չինարենով դասավանդվող ծրագրեր
Առավել պահանջված մասնագիտություններից են՝
Մեխանիկական նախագծում, արտադրություն և ավտոմատացում
Էլեկտրատեխնիկա
Քաղաքացիական ճարտարագիտություն
Ճարտարապետություն
Համակարգչային գիտություններ և տեխնոլոգիաներ
Ծրագրային ճարտարագիտություն
Արհեստական բանականություն
Էլեկտրոնային տեղեկատվական ճարտարագիտություն
Էներգետիկա և ուժային ճարտարագիտություն
Նյութագիտություն և նյութերի ճարտարագիտություն
Բնապահպանական գիտություններ
Բիզնեսի կառավարում
Ֆինանսներ
Իրավագիտություն
Անգլերենով դասավանդվող ծրագրեր
Քիմիական ճարտարագիտություն և տեխնոլոգիաներ
Բնապահպանական ճարտարագիտություն
Դեղագիտություն
Տեղեկատվության և հաղորդակցության ճարտարագիտություն
Էլեկտրատեխնիկա
Քիմիա
Բիզնեսի կառավարում (MBA)
Քիմիական ճարտարագիտություն
Մեխանիկական ճարտարագիտություն
Քաղաքացիական ճարտարագիտություն
Ճարտարապետություն
Քաղաքաշինություն և տարածքային պլանավորում
Կենսաբժշկական ճարտարագիտություն
Թողեք մեզ Ձեր տվյալները և մենք կկապնվենք Ձեզ հետ։
Sent successfully
Captcha-ի ստուգումը ձախողվեց
Something went wrong