Պրահայի համալսարան

Համալսարանի մասին
Պրահայի համալսարանական քոլեջը (UCP) ստեղծվել է երկու հեղինակավոր բուհերի՝ Պրահայի միջազգային և Հանրային հարաբերությունների բարձրագույն դպրոցի (VŠMVV) և Հյուրանոցային և տնտեսական բարձրագույն դպրոցի (VŠHE) միավորման արդյունքում։ 2025 թվականին համալսարանին միացավ նաև Ambis բարձրագույն դպրոցը, ինչի շնորհիվ UCP-ն դարձավ Չեխիայի ամենամեծ մասնավոր համալսարաններից մեկը։
UCP-ն շարունակում է հիմնվել VŠMVV-ի, VŠHE-ի և Ambis-ի ավելի քան 20 տարվա ավանդույթների վրա՝ պահպանելով իր կենտրոնացումը հումանիտար և տնտեսական ուսումնական ծրագրերի վրա։
UCP-ի ղեկավարությունը կազմված է աշխարհի առաջատար համալսարանների՝ Քեմբրիջի համալսարանի, Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի (LSE) և Մաաստրիխտի համալսարանի շրջանավարտներից։ Այդ պատճառով էլ UCP-ում հատուկ ուշադրություն է դարձվում ձեռք բերված գիտելիքների գործնական կիրառմանը դեռ ուսման ընթացքում, ինչպես նաև քննադատական մտածողությունը զարգացնելու համար։
Պահանջվող փաստաթղթեր
- Անձնագիր
- Ատեստատ կամ դիպլոմ (միջուկով)
- Լուսանկար 3x4
- Փաստաթուղթ, եթե փոխված է ազգանունը
- Ծնողներից մեկի անձնագիրը, եթե դիմորդը անչափահաս է
- Բոլոր փաստաթղթերն ուղարկվում են էլեկտրոնային եղանակով
Կրկնակի դիպլոմ
1. Դասընթացները անցկացվում են անգլերեն լեզվով։
2. Դուք կարող եք նաև սովորել ֆրանսերեն, իսպաներեն կամ գերմաներեն։
3. Երեք տարում դուք կստանաք երկու միջազգային դիպլոմ։
4. Հնարավորություն աշխատել ուսման ընթացքում (շաբաթական մինչև 20 ժամ)։
5. Միջազգային աշխատաշուկայում մրցունակության բարձրացում։
6. Խնայեք մինչև 70% ուսման վճարումից՝ 2 տարի Չեխիայի Հանրապետությունում և միայն 1 տարի ԱՄՆ-ում կամ Շվեյցարիայում։
Թողեք մեզ Ձեր տվյալները և մենք կկապնվենք Ձեզ հետ։
Sent successfully
Captcha-ի ստուգումը ձախողվեց
Something went wrong
